Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ջոն Հեֆեռնը` խորհրդարանում

Ջոն Հեֆեռնը` խորհրդարանում
29.11.2014 | 11:37

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը հրաժարվեց մանրամասներ հայտնել փակ հանդիպման մասին:
«Սովորական հանդիպում էր, անդրադարձ կատարվեց հարցերի շատ լայն շրջանակի: Հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից է, մենք պարբերաբար կարևոր հանդիպումներ ենք ունենում, և օրենսդրական դաշտում իրականացվող աշխատանքը նույնպես մեծ կարևորություն ունի մեզ համար, ինչպես գործադիրը»,- ասաց դեսպանը:

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ